ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Աջակցում են բուհերի ինքնավարությանը

Աջակցում են բուհերի ինքնավարությանը
05.03.2014 | 17:16

Մարտի 6-ին ԵՊՀ-ում տեղի կունենա «ATHENA»-«Աջակցություն բարձրագույն ուսումնական հաստատությունների կայունությանն ու ինքնավարությանը» ծրագրի հայաստանյան աշխատաժողովը:

Ինքնավարությունն ու ֆինանսական կայունությունն անհրաժեշտ նախապայմաններ են համալսարանների առաքելությունը հավուր պատշաճի իրականացնելու հարցում, ուստի բուհական կառավարման և ֆինանսավորման ոլորտներում բարեփոխումները բարձրագույն կրթական համակարգի արդիականացման կարևոր բաղադրիչներ են:
Եվրոպական համալսարանների ասոցիացիան ընդգրկուն գործունեություն է ծավալում բուհական ինքնավարության (university autonomy) և ֆինանսավորման (funding) բնագավառներում՝ եվրոպական տարածաշրջանի բուհերի՝ նշված ոլորտներում առկա իրավիճակը բնութագրող տվյալների հավաքագրմամբ, վերլուծմամբ և հաջողված մոդելների նախանշմամբ: «ATHENA» նախագիծը նշված գործունեության բաղկացուցիչ մասն է՝ միտված Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում բարձրագույն կրթական համակարգերի բարեփոխմանը, զարգացմանն ու արդիականացմանը: Նախագծի նպատակն է Եվրոպական առաջատար փորձի ներկայացմամբ աջակցել նշված ոլորտի բարեփոխման համակարգային քաղաքականության մշակմանը և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը:
«ATHENA» հայաստանյան աշխատաժողովը հնարավորություն է ընձեռում մեկտեղելու բարձրագույն կրթության ոլորտի հայաստանյան շահառուներին (մասնավորապես, բուհերի և ոլորտով զբաղվող պետական մարմինների ներկայացուցիչներին) և քննարկել հանրապետությունում համալսարանական ինքնավարությանն ու ֆինանսավորմանն առնչվող խնդիրները:
Հաշվի առնելով Հայաստանում բուհական ինքնավարության ու ֆինանսավորման ներկա վիճակը՝ աշխատաժողովը նպատակ ունի նաև շահառուների միջև երկխոսության միջոցով ձևակերպել կառավարման, ինքնավարության և ֆինանսավորման բարեփոխումների հնարավոր ուղենիշները:
Աշխատաժողովի մասնակից միջազգային փորձագետները հայաստանյան մասնակիցների հետ կքննարկեն բարձրագույն կրթության արդիականացման ճանապարհին առկա մարտահրավերները և հնարավորությունները:
Աշխատաժողովում ելույթներով հանդես կգան նաև Եվրոպական համալսարանների ընկերակցության ինքնավարության, կառավարման և ֆինանսավորման բաժնի վարիչ Էլիզաբեթ Ֆրայսմութը, Նորվեգիայի ռեկտորների խորհրդի քարտուղար Օլա Սթեյվը և ուրիշներ:
«ATHENA» ծրագիրն իրականացվում է «TEMPUS»-ի ֆինանսավորմամբ, Եվրոպական համալսարանների ընկերակցության (EUA-European Universties Association) ընդհանուր համակարգմամբ և Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի բուհերի մասնակցությամբ:
Ծրագրի հայաստանյան համակարգողն է ԵՊՀ-ն, գործընկերներն են ԿԳՆ-ն, ՀՊՃՀ-ն, ԳՊՀ-ն, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը:

Դիտվել է՝ 1558

Մեկնաբանություններ